Նարե Մամիկոնյան
Sunday, April 21, 2013
Մարենի
Աչքեր
Աչքերը դեմքի մի մասն.Նրանք ամեն
ինչ տեսնելու համար:Աչքերը նման
են
երկորյակ քույրերի կամ երկու ծառերի որոնք,աճում
են երեսի վրա և որոշ ժամանկ հետո ծերանում են:Մեր կյանքում երևի մենք
ամենաշատը աչքեր ենք տեսնում:Աչքեր,աչքեր ու այդ աչքերը չեն վերջանում:Իմ ընտանիքում բոլորի աչքերը շագանակագույն
են,իսկ իմը՝սև:Աչքերը լինում են կապույտ,կանաչ,սև,շագանակագույն,կապտականաչավուն,կլորավուն,նշաձև:Կան դարձվածքներ որոնք կապված են աչքերի հետ,օրինակ՝աչքը ծակ,նշանակում է անկուշտ,աչքը վրան պահել,նշանակում է ինչոր մեկին հավանել կամ ուշադրության
կենտրոնում պահել,աչքից ընկնել,նշանակում է հիասթափվել,ու էլի-էլի շատ դարձվածքներ
աչք բառով:
Իմ մոլորակը
Իմ Մոլորակում
ապրում եմ ես ու միայն ես:Չզարմանաք կենդանիներ էլ կան,թութակներ,օձեր,կրիաներ,առյուծներ ու էլի ու էլի կենդանիներ:Վայ մոռացա,իմ
մոլորակը շատ հետաքրքիր է:Իմ
մոլորակի անունը Ելակոնյո է, որովհետև
նա շատ-շատ
նման է ելակի:Իմ մոլորակում մի պայման կա,ով
որ մտնում է իմ մոլորակ պետք է խոսք տա,որ
մոլորակիս կենդանիներին չորսա:Իմ
մոլորակում համ
հով է,համ
էլ շոգ:Ես
հիմա կպատմեմ,թե
ես առավոտյան ինչ եմ անում իմ մոլորակում:Ես արթնանում եմ իմ մրգային տան մեջ:Հետո գնում եմ գետակի մոտ,պատմում եմ իմ
երազի մասին ու գնում զբոսնելու:Իսկ հետո իջնում է երեկոն,և ես գնում եմ իմ տուն
ու քնում:Իսկ այս աստղերը,իմ հետաքրքիր ու զվարճալի արկածներն են:
Մեծահասակները իմ կյանքում
Մեծահասակները իմ կյանքում շատ կարևոր տեղ են զբաղեցնում:Նրանք շատ իմաստուն են:Նրանց խոսքը կարող են օգնել քեզ և քո ընկերներին:Նրանցից ամեն մեկը ինձ մի կարևոր բան է սովերեցրել: Օրինակ՝ պապիկս սովորեցրել է ծառ
բարձրանալ, հողը փորել, մեխ խփել, խաղող քաղել,
տատիկս սովորեցրել է խմոր հունցել, գունդ անել,
սեղան գցել: Մորաքույրներս ինձ սովորեցրել են խմորեղեն թխել, հորաքույրս՝ խաղալիքները
հավաքել, ընկեր Հարությումյանս, ինձ սովերեցրել
է ասածը ապացուցել, ընկեր Մարինեն՝ կարդալ տրված հանձնարարության պահանջը:Եթե չլինեն մեծահասակները
չէինք լինեի մենք ու մեր Երկիրը:
Subscribe to:
Posts (Atom)