Sunday, April 21, 2013

Մարենի

                                                  Աչքեր
Աչքերը դեմքի մի մասն.Նրանք ամեն ինչ տեսնելու համար:Աչքերը նման են երկորյակ քույրերի կամ երկու ծառերի որոնք,աճում են երեսի վրա և որոշ ժամանկ հետո ծերանում են:Մեր կյանքում երևի մենք ամենաշատը աչքեր ենք տեսնում:Աչքեր,աչքեր ու այդ աչքերը չեն վերջանում:Իմ ընտանիքում բոլորի աչքերը շագանակագույն են,իսկ իմը՝սև:Աչքերը լինում են կապույտ,կանաչ,սև,շագանակագույն,կապտականաչավուն,կլորավուն,նշաձև:Կան դարձվածքներ որոնք կապված են աչքերի հետ,օրինակ՝աչքը ծակ,նշանակում է անկուշտ,աչքը վրան պահել,նշանակում է ինչոր մեկին հավանել կամ ուշադրության կենտրոնում պահել,աչքից ընկնել,նշանակում է հիասթափվել,ու էլի-էլի շատ դարձվածքներ աչք բառով:
                              Իմ մոլորակը
Իմ Մոլորակում ապրում եմ ես ու միայն ես:Չզարմանաք կենդանիներ էլ կան,թութակներ,օձեր,կրիաներ,առյուծներ ու էլի ու էլի կենդանիներ:Վայ մոռացա,իմ մոլորակը շատ հետաքրքիր է:Իմ մոլորակի անունը Ելակոնյո է, որովհետև նա շատ-շատ նման է ելակի:Իմ մոլորակում մի պայման կա,ով որ մտնում է իմ մոլորակ   պետք է խոսք տա,որ մոլորակիս կենդանիներին չորսա:Իմ մոլորակում  համ հով է,համ էլ շոգ:Ես հիմա կպատմեմ,թե ես առավոտյան ինչ եմ անում իմ մոլորակում:Ես արթնանում եմ իմ մրգային  տան մեջ:Հետո գնում եմ գետակի մոտ,պատմում եմ իմ երազի մասին ու գնում զբոսնելու:Իսկ հետո իջնում է երեկոն,և ես գնում եմ իմ տուն ու քնում:Իսկ այս աստղերը,իմ հետաքրքիր ու զվարճալի արկածներն են: 

                                              Մեծահասակները իմ կյանքում
Մեծահասակները իմ կյանքում շատ կարևոր տեղ են զբաղեցնում:Նրանք շատ իմաստուն են:Նրանց խոսքը կարող են օգնել քեզ և  քո ընկերներին:Նրանցից  ամեն մեկը ինձ մի կարևոր  բան է սովերեցրել: Օրինակ՝ պապիկս սովորեցրել է ծառ բարձրանալ, հողը փորել, մեխ խփել,  խաղող քաղել, տատիկս սովորեցրել է խմոր հունցել, գունդ անել,  սեղան գցել: Մորաքույրներս ինձ սովորեցրել են խմորեղեն թխել, հորաքույրս՝ խաղալիքները հավաքել, ընկեր Հարությումյանս,  ինձ սովերեցրել է  ասածը ապացուցել, ընկեր Մարինեն՝  կարդալ տրված հանձնարարության պահանջը:Եթե  չլինեն  մեծահասակները չէինք լինեի մենք ու մեր Երկիրը:   




No comments:

Post a Comment